← Վերադառնալ HAMATEX LearningԹարմացվել է՝ 30.08.2026
HAMATEX LEARNING

Գաղտնիության քաղաքականություն

HAMATEX-ը մշակում է նախնական հայտի համար ձեր տրամադրած տվյալները, իսկ ձեր առանձին համաձայնության դեպքում՝ նաև կայքի այցելությունների և գովազդի արդյունավետության գնահատման համար անհրաժեշտ տեխնիկական տվյալները։

1. Հավաքվող և մշակվող տվյալները

  • ընտրված կոնտակտի տեսակը և կոնտակտային տվյալը,
  • բնակության վայրը՝ «Երևան» կամ «այլ բնակավայր»,
  • նախընտրած դասընթացը, ուղղությունը կամ գնումներով աջակցող մասնակցության ընտրությունը,
  • համաձայնության տարբերակը և հայտի ուղարկման ամսաթիվը։

Ծրագրի մեկնարկից հետո կոնկրետ գնումը հաստատելու համար կարող է մշակվել միայն գնման կտրոնը և նախապես նշված նվազագույն տվյալները՝ գործընկերը, կտրոնի համարը, ամսաթիվը և գումարը։ HAMATEX-ը չի պահանջում բանկային գաղտնաբառ, քարտի PIN, CVV կամ մեկանգամյա հաստատման կոդ։ Հոսթինգի և անվտանգության համակարգերը կարող են տեխնիկապես մշակել IP հասցեն, սարքի և դիտարկիչի տվյալները, հարցման ամսաթիվը և անվտանգության գրանցումները՝ կայքի աշխատանքն ու պաշտպանությունն ապահովելու համար։

2. Օգտագործման նպատակը

Հայտի տվյալներն օգտագործվում են համապատասխան դասընթացների կամ գնումներով աջակցող մասնակցության նկատմամբ հետաքրքրությունը գնահատելու, առաջին մասնակիցներին ընտրելու և ծրագրի մեկնարկի, պայմանների ու համապատասխան առաջարկների մասին կապ հաստատելու համար։ Տեխնիկական տվյալներն օգտագործվում են կայքի անվտանգ աշխատանքը պահպանելու համար, իսկ վերլուծական տվյալները՝ միայն ձեր համաձայնությամբ, այցելությունների և գովազդային արշավների արդյունավետությունը գնահատելու համար։

3. Meta Pixel և վերլուծական տեխնոլոգիաներ

Կայքը կարող է օգտագործել Meta Pixel-ը՝ Facebook և Instagram գովազդներից ստացվող այցելությունները և գործողությունները չափելու համար։ Meta Pixel-ը միանում է միայն այն բանից հետո, երբ cookie-ների ընտրության պատուհանում տալիս եք ձեր համաձայնությունը։ Այդ դեպքում Meta-ն կարող է ստանալ դիտարկիչի և սարքի տեխնիկական տվյալներ, IP հասցե, այցելած էջի հասցե, այցի ժամանակը և կայքում կատարված իրադարձությունների մասին տվյալներ։ HAMATEX-ը Meta Pixel-ի միջոցով չի փոխանցում հայտում լրացված ձեր կոնտակտային տվյալը։ Եթե ընտրում եք շարունակել առանց վերլուծական cookie-ների, Meta Pixel-ը չի բեռնվում, և կայքի հիմնական գործառույթները շարունակում են աշխատել։

4. Պահպանման ժամկետը

Հայտի տվյալները պահպանվում են մինչև նախնական հայտի նպատակի ավարտը, ձեր հեռացման պահանջը կամ վերջին կապից առավելագույնը 12 ամիս՝ որը շուտ տեղի կունենա։ Իրավական պարտավորության դեպքում անհրաժեշտ նվազագույն տվյալները կարող են պահպանվել օրենքով պահանջվող ժամկետով։ Վերլուծական տվյալների պահպանման ժամկետները սահմանվում են նաև Meta-ի գործող պայմաններով և ձեր Meta հաշվի կարգավորումներով։

5. Փոխանցում երրորդ կողմերին

HAMATEX-ը չի վաճառում ձեր տվյալները։ Դրանք կարող են տեխնիկապես մշակվել կայքի հոսթինգը և տվյալների անվտանգ պահպանումն ապահովող ծառայությունների կողմից։ Ձեր համաձայնության դեպքում վերլուծական տվյալները կարող են մշակվել Meta Platforms-ի կողմից՝ իր գաղտնիության պայմանների համաձայն։ Տվյալները կարող են տրամադրվել նաև օրենքով պարտադիր պահանջի դեպքում։

6. Ձեր իրավունքները և cookie-ների ընտրությունը

Դուք կարող եք պահանջել իմանալ՝ ինչ տվյալներ են պահվում ձեր մասին, ուղղել դրանք, հետ վերցնել կապ հաստատելու համաձայնությունը կամ պահանջել տվյալների հեռացում։ Վերլուծական cookie-ները կարող եք չթույլատրել՝ առանց կայքի հիմնական հնարավորությունները կորցնելու։ Նախկին ընտրությունը փոխելու համար կարող եք մաքրել hamatex.am-ի կայքային տվյալները ձեր դիտարկիչի կարգավորումներից, որից հետո ընտրության պատուհանը կրկին կցուցադրվի։

7. Կապ

Տվյալների վերաբերյալ հարցման համար զանգահարեք 044 755 988 հեռախոսահամարով կամ գրեք WhatsApp-ով՝ նշելով այն կոնտակտը, որով ուղարկել եք հայտը։